Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Մուրադը կատաղել է»

«Մուրադը կատաղել է»
18.06.2012 | 21:30

Լոնդոնում կայացած ATP Queen’s Club մրցաշարի եզրափակիչ հանդիպումը հարկադիր ավարտ է ունեցել: Չկարողանալով տիրապետել նյարդերին` արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը ոտքով հարվածել է կորտերին մոտ դրված վահանակին, ինչի հետևանքով տուժել է խաղի մրցավարը: Հանդիպումը դադարեցվել է, ապա, ժամանակ անց, կայացվել մարզիկին պատժելու վճիռ: Հաղթանակը շնորհվել է Նալբանդյանի մրցակցին: Եզրափակչի գավաթը Մարին Չիլիչի մարզական կարիերայում յոթերորդն է, 2012-ում` առաջինը: Նալբանդյանը զրկվել է նաև խաղի համար նախատեսված պարգևավճարից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3818

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ